Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվում են 4800 պաղեստինցի գերիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120859-Սիոնիստական_ռեժիմի_բանտերում_պահվում_են_4800_պաղեստինցի_գերիներ
Պաղեստինցի գերիների ու ազատամարտիկների հարցերով զբաղվող կոմիտեի փաստաթղթերի ու հետազոտությունների բաժնի ղեկավարը տեղեկացրել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում ներկայուսմ գտնվում են մոտ 4800 պաղեստինցի գերիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2020 14:02 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվում են 4800 պաղեստինցի գերիներ

Պաղեստինցի գերիների ու ազատամարտիկների հարցերով զբաղվող կոմիտեի փաստաթղթերի ու հետազոտությունների բաժնի ղեկավարը տեղեկացրել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում ներկայուսմ գտնվում են մոտ 4800 պաղեստինցի գերիներ:

«Դոնյայե ալ-Վաթան» թերթի փոխանցմամբ՝ Աբդոլնասեր Ֆարվանեն ասել է.«Սիոնիստական ռեժիմի բանտերում ներչկայուսմ կան 4800 պաղեստինցի գերիներ, որոնցից 170-ը երեխաներ են, իսկ 39-ը կանայք  ու տարեցներ»:

Նա հավելել է.«Գերիները պահվում են 23 բանտերում ու կալանավայրերում»:

Ֆարվանեն մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Սիոնիստական ռեժիմի կողմից գերիների կյանքին ուշադրություն չդարձվելու, նրանց առողջապահական կանոնները չհարգվելու և բանտարկված երեխաների ու հիվանդների ազատ արձակմանը չհամաձայնելու կապակցությամբ:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել միջնորդել կորոնավիրուսից գերիներին պաշտպանելու  հարցում:

Ֆարվանեի խոսքերով.«Ավելի քան 700 գերիներ  տառապում են տարբեր հիվանդություններով: Նրանցից 300-ը տառապում են քրոնիկ հիվանդություններով, ինչպիսիք են՝ սրտանոթնային հիվանդությունը, շաքարային դիաբետը, երիկամների անբավարարությունը և ունեն անհապաղ բժշկական օգնության կարիք»: