Քնեսեթի ընդդիմության առաջնորդ. Նեթանյահուն ցանկանում է քաղաքացիական պատերազմ սկսել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i120952-Քնեսեթի_ընդդիմության_առաջնորդ._Նեթանյահուն_ցանկանում_է_քաղաքացիական_պատերազմ_սկսել
Քննադատելով դատարանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սադրիչ հայտարարությունները, Իսրայելի խորհրդարանի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Նեթանյահուն քաղաքացիական ապստամբության փորձ է արել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2020 07:02 Asia/Tehran
  • Քնեսեթի ընդդիմության առաջնորդ. Նեթանյահուն ցանկանում է քաղաքացիական պատերազմ սկսել

Քննադատելով դատարանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սադրիչ հայտարարությունները, Իսրայելի խորհրդարանի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Նեթանյահուն քաղաքացիական ապստամբության փորձ է արել:

Կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, դատական ​​խորհրդական Ավիխա Մանդելբլիտին մեղադրել է  իրեն իշխանությունից հեռացնելու համար տարբեր խմբերի հետ համագործակցելու մեջ:

Յաշ Աթիդ կուսակցության ղեկավար և Քնեսեթի ընդդիմության առաջնորդ Յանիր Լապիդը հայտարարել է. «Դատարանում Նեթանյահուն փորձում էր մարդկանց հրահրել դատախազության, դատարանի, ոստիկանության ու ԶԼՄ-ների դեմ, ինչը կարելի է համարել օրենքի գերակայության դեմ ուղղված ապստամբություն»:

Նա հավելել է, որ իր քայլերի պատճառով, Նեթանյահուն չպետք է մնա իշխանության ղեկին:

Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Օլմերտը նույնպես  քննադատել է Նեթանյահուին ՝ վերջինիս մեղադրելով ռեժիմի ներքին շահերի նկատմամբ իր անձնական շահերը գերադասելու մեջ:  Նա հայտարարել է. «Այն ինչ տեղի ունեցավ Նեթանյահուի դատական գործով նիստի ժամանակ, կարելի է համարել խռովություն»:

Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, դավաճանության և կաշառակերության մեջ: