Քնեսեթի ընդդիմության առաջնորդ. Նեթանյահուն ցանկանում է քաղաքացիական պատերազմ սկսել
Քննադատելով դատարանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սադրիչ հայտարարությունները, Իսրայելի խորհրդարանի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Նեթանյահուն քաղաքացիական ապստամբության փորձ է արել:
Կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, դատական խորհրդական Ավիխա Մանդելբլիտին մեղադրել է իրեն իշխանությունից հեռացնելու համար տարբեր խմբերի հետ համագործակցելու մեջ:
Յաշ Աթիդ կուսակցության ղեկավար և Քնեսեթի ընդդիմության առաջնորդ Յանիր Լապիդը հայտարարել է. «Դատարանում Նեթանյահուն փորձում էր մարդկանց հրահրել դատախազության, դատարանի, ոստիկանության ու ԶԼՄ-ների դեմ, ինչը կարելի է համարել օրենքի գերակայության դեմ ուղղված ապստամբություն»:
Նա հավելել է, որ իր քայլերի պատճառով, Նեթանյահուն չպետք է մնա իշխանության ղեկին:
Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Օլմերտը նույնպես քննադատել է Նեթանյահուին ՝ վերջինիս մեղադրելով ռեժիմի ներքին շահերի նկատմամբ իր անձնական շահերը գերադասելու մեջ: Նա հայտարարել է. «Այն ինչ տեղի ունեցավ Նեթանյահուի դատական գործով նիստի ժամանակ, կարելի է համարել խռովություն»:
Իսրայելի վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, դավաճանության և կաշառակերության մեջ: