Սիոնիստական ռեժիմի հետախուզական գործակալությունները նախազգուշացնում են Արևմտյան ափի բռնակցման հետևանքների կապակցությամբ
Սիոնիստական ռեժիմի հետախուզության և ներքին անվտանգության գործակալությունը (Շաբաք) նախազգուշացրել է Վարչապետ Բենամին Նեթանյահուին ՝ Արևմտյան ափի տարածքներն օկուպացված տարածքներին բռնակցելու նախագծի վտանգավոր հետևանքների կապակցությամբ:
«Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն և «Կապույտ-սպիտակ» կոալիցիայի առաջնորդ Բեննի Գանցը պայմանավորվել են հուլիսի 1-ին, «դարի գործարք» նախագծի շրջանակում, Արևմտյան ափի տարածքները կցել գրավյալ տարածքներին
Շաբաքը հայտարարել է, որ այս որոշման գործադրումը կնպաստի Արևմտյան ափին, Գազայի հատվածում և նույնիսկ Հորդանանում բռնությունների աճին:
Շաբաքի գնահատականներով, հավանական է, որ Արևմտյան ափի տարածքների բռնակցման որոշման գործադրմամբ, պաղեստինյան կողմի հետ համագործակցության հնարավորությունն ամբողջությամբ բացառվի և Հորդանանի գլխավոր հետախուզական գործակալության հետ համագործակցությունը դադարեցվի:
Միևնույն ժամանակ, Արևմտյան ափի տարածքներն Իսրայելիւն բռնակցելու որոշման գործադրումը մտավախություն է առաջացրել երրորդ ինթիֆադայի մեկնարկի կապակցությամբ: