Սիոնիստական ռեժիմի հետախուզական գործակալությունները նախազգուշացնում են Արևմտյան ափի բռնակցման հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121027-Սիոնիստական_ռեժիմի_հետախուզական_գործակալությունները_նախազգուշացնում_են_Արևմտյան_ափի_բռնակցման_հետևանքների_կապակցությամբ
Սիոնիստական ռեժիմի հետախուզության և ներքին անվտանգության գործակալությունը (Շաբաք) նախազգուշացրել է Վարչապետ Բենամին Նեթանյահուին ՝ Արևմտյան ափի տարածքներն օկուպացված տարածքներին բռնակցելու նախագծի վտանգավոր հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2020 04:51 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի հետախուզական գործակալությունները նախազգուշացնում են Արևմտյան ափի բռնակցման հետևանքների կապակցությամբ

Սիոնիստական ռեժիմի հետախուզության և ներքին անվտանգության գործակալությունը (Շաբաք) նախազգուշացրել է Վարչապետ Բենամին Նեթանյահուին ՝ Արևմտյան ափի տարածքներն օկուպացված տարածքներին բռնակցելու նախագծի վտանգավոր հետևանքների կապակցությամբ:

«Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն և  «Կապույտ-սպիտակ» կոալիցիայի առաջնորդ Բեննի Գանցը պայմանավորվել են հուլիսի 1-ին, «դարի գործարք» նախագծի շրջանակում, Արևմտյան ափի տարածքները կցել գրավյալ տարածքներին
Շաբաքը հայտարարել է, որ այս որոշման գործադրումը կնպաստի Արևմտյան ափին, Գազայի հատվածում և նույնիսկ Հորդանանում բռնությունների աճին:
Շաբաքի գնահատականներով, հավանական է, որ Արևմտյան ափի տարածքների բռնակցման որոշման գործադրմամբ, պաղեստինյան կողմի հետ համագործակցության  հնարավորությունն ամբողջությամբ բացառվի և Հորդանանի գլխավոր հետախուզական գործակալության հետ համագործակցությունը դադարեցվի:
Միևնույն ժամանակ, Արևմտյան ափի տարածքներն Իսրայելիւն բռնակցելու որոշման գործադրումը մտավախություն է առաջացրել երրորդ ինթիֆադայի մեկնարկի կապակցությամբ: