Սիոնիստական ​​ռեժիմը բալիստիկ հրթիռներ է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121293-Սիոնիստական_ռեժիմը_բալիստիկ_հրթիռներ_է_փորձարկել
Սիոնիստական ռեժիմի փորձարկած բալիստիկ հրթիռները հարվածել են նախանշված թիրախներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2020 07:40 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը բալիստիկ հրթիռներ է փորձարկել

Սիոնիստական ռեժիմի փորձարկած բալիստիկ հրթիռները հարվածել են նախանշված թիրախներին:

Չորեքշաբթի օրը, Սիոնիստական ​​ռեժիմի հեռուստատեսության 12-րդ հեռուստաալիքի հաղորդման համաձայն. Իսրայելի ռեժիմի ավիատիեզերական ուժերը փորձարկել են մի քանի հատ երկիր-երկիր և երկիր-ծով տեսակի հրթիռներ:

Հաղորդման համաձայն, հրթռիները կարող են անցնել 400 կմ տարածություն:

Ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքի հաղորդմամբ, հրթիռներն արձակվել են ռազմանավերի տախտակամածից:

Հրթիռային փորձարկումն իրականացվում է  այն պայմաններում, երբ Իսրայելն Արևմտյան Ասիայում միջուկային զենք ունեցող միակ ռեժիմն է, և որն ըստ որոշ տեղեկությունների ունի մոտ 300 միջուկային մարտագլխիկ:

Սիոնիստական ​​ռեժիմը ոչ միայն հրաժարվել է թույլ տալի ստուգումներ անցկացնել իր ապօրինի միջուկային օբյեկտներում, այլ նաև չի ստորագրել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT):