Նեթանյահուի նպատակը Պաղեստինի մնացած տարածքների աստիճանական օկուպացումն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121566-Նեթանյահուի_նպատակը_Պաղեստինի_մնացած_տարածքների_աստիճանական_օկուպացումն_է
Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածները բռնագրաված տարածքներին կցելու նախագիծը կասեցնելուն ուղղված միջազգային հանրության ճնշումների հետևանքով, Սիոնիստական ռեժիմի վարչապետը մտադիր է կարճ ժամանակահատվածում Հորդանան գետի արևմտյան ափի ընդամենը մի քանի շրջաններ կցելով օկուպացված տարածքներին, հասնել իր բոլոր նպատակներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2020 13:04 Asia/Tehran
  • Նեթանյահուի նպատակը Պաղեստինի մնացած տարածքների աստիճանական օկուպացումն է

Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածները բռնագրաված տարածքներին կցելու նախագիծը կասեցնելուն ուղղված միջազգային հանրության ճնշումների հետևանքով, Սիոնիստական ռեժիմի վարչապետը մտադիր է կարճ ժամանակահատվածում Հորդանան գետի արևմտյան ափի ընդամենը մի քանի շրջաններ կցելով օկուպացված տարածքներին, հասնել իր բոլոր նպատակներին:

Իսրայել Թայմս օրաթերթի փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Բենիամին Նեթանյահուն սկզբում հայտարարեց Հորդանան գետի արևմտյան ափի երեք շրջանների կցման մասին: Այդ տարածքները չեն ներառում Հորդանանի հովիտը և սիոնիստաբնակ մի քանի ավաններ:

Թերթը գրել է. «Նախատեսվել է հուլիսից-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացնել Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցման նախագիծը»:

Հորդանան գետի արևմտյան ափն օկուպացված տարածքներին կցելու նախագծի իրագործումը խոր ճեղք է առաջացրել սիոնիստների մեջ: Նախագծին դեմ են հանդես եկել Եվրամիությունը և շատ երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանն ու Հորդանանը: