Նեթանյահուի նպատակը Պաղեստինի մնացած տարածքների աստիճանական օկուպացումն է
Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածները բռնագրաված տարածքներին կցելու նախագիծը կասեցնելուն ուղղված միջազգային հանրության ճնշումների հետևանքով, Սիոնիստական ռեժիմի վարչապետը մտադիր է կարճ ժամանակահատվածում Հորդանան գետի արևմտյան ափի ընդամենը մի քանի շրջաններ կցելով օկուպացված տարածքներին, հասնել իր բոլոր նպատակներին:
Իսրայել Թայմս օրաթերթի փոխանցմամբ՝ Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Բենիամին Նեթանյահուն սկզբում հայտարարեց Հորդանան գետի արևմտյան ափի երեք շրջանների կցման մասին: Այդ տարածքները չեն ներառում Հորդանանի հովիտը և սիոնիստաբնակ մի քանի ավաններ:
Թերթը գրել է. «Նախատեսվել է հուլիսից-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացնել Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցման նախագիծը»:
Հորդանան գետի արևմտյան ափն օկուպացված տարածքներին կցելու նախագծի իրագործումը խոր ճեղք է առաջացրել սիոնիստների մեջ: Նախագծին դեմ են հանդես եկել Եվրամիությունը և շատ երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանն ու Հորդանանը: