Պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի վերականգնման միակ ելքը դիմադրությունն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121592-Պաղեստինցիների_ինքնորոշման_իրավունքի_վերականգնման_միակ_ելքը_դիմադրությունն_է
Իրավական ու միջազգային հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Պաղեստինի ժողովուրդն իր ինքնորոշման անվիճելի իրավունքի վերականգնման համար, դիմադրությունից բացի ուրիշ ելք չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2020 07:49 Asia/Tehran
  • Պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի վերականգնման միակ ելքը դիմադրությունն է

Իրավական ու միջազգային հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Պաղեստինի ժողովուրդն իր ինքնորոշման անվիճելի իրավունքի վերականգնման համար, դիմադրությունից բացի ուրիշ ելք չունի»:

Չորեքշաբթի օրը, տեսակոնֆերանսի ձևաչափով ԱԳ նախարարնեորի մակարդակով կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստում, Մոհսեն Բահարվանդն  ընդգծել է Սիոնիստների նկատմամբ որդեգրված բանակցային ու հանդուրժողականության քաղաքականության անարդյունավետությունը:

Բահարվանդը հավելել է. «Այժմ երբ ապացուցվել են Պաղեստինի նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության չար մտադրություններն ու Սիոնիստական ռեժիմի խարդախություններն իսլամ աշխարհը զգում է իրական ու արդյունավետ քաղաքականության գործադրման կարիքը»:

Անդրադառնալով Պաղեստինի հակամարտության կարգավորման լուծման համար Իրանի ներկայացրած տարբերակին, նա հստակեցրել է.«ԻԻՀ-ն բազմիցս ներկայացրել է անկախ կրոնից ու քաղաքական անցյալից աշխարհի բոլոր պաղեստինցիների մասնակցությամբ հանրաքվեի անցկացման նախագիծը»: