Լիբանանում շարունակվում են տնտեսական վիճակի դեմ բողոքի ցույցերը
Լիբանանում երրորդ անընդմեջ օրը շարունակվում են տնտեսական վատթարացող իրավիճակի դեմ բողոքի ցույցերը:
Ցուցարարները հրդեհել են մայրաքաղաք Բեյրութում գտնվող մի շարք պետական և մասնավոր շինություններ:
Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում գտնվող Աբդուլ Համիդ Քարամիի հրապարակում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և բանակի ուժերի միջև:
Լիբանանի որոշ շրջաններում ճանապարհները շարունակում են փակ մնալ, հատկապես՝ լիբանանյան լիրայի կտրուկ արժեզրկումից հետո:
Լիբանանի տնտեսական վատ իրավիճակի և դրա հետևանքների, ինչպիսիք են գործազրկության աճի, գնաճի, արտարժույթի պակասի և կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերը սկսվել են մոտ ութ ամիս առաջ:
Ցույցերի հետևանքով, հրաժարական ներկայացրեց ազգային միասնության կառավարությանը ղեկավար Հասան Դիաբը: