Նեթանյահու. Գոլանի բարձունքներում կկառուցվի Թրամփի անունը կրող քաղաք
Սիոնսիտական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Գոլանի բարձունքներում կկառուցվի Դոնալդ Թրամփի անունը կրող քաղաքատիպ ավան:
Նա հայտարարել է. «Գոլանում կկառուցվի Դոնալդ Թրամփ անունով քաղաք ՝ ի նշան գրաված Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման»
Թրամփ քաղաքը նախատեսվում է կառուցել սիրիական Գոլանի բարձունքներից յոթ և Լիբանանի սահմանից 25 կմ հեռավորության վրա ՝ երիտասարդ սիոնիստ զույգերի համար:
Գոլանի բարձունքները Սիրիայի մի մասն են, որտեղ Սիոնիստական ռեժիմը 1967-ին բռնակցեց շուրջ 1200 քառակուսի կիլոմետր:
Բացի Միացյալ Նահանգներից, աշխարհի բոլոր երկրների համար Գոլանի բարձունքները գրավյալ տարածք են:
Ներկայումս Սիրիայի 20,000 քաղաքացի դեռ ապրում է Գոլանի բարձունքներում:
Գոլանի բարձունքներում կառուցվել են նաև 30-ից ավելի սիոնիստական բնակավայրեր, որոնց բնակիչների թիվը գերազանցում է 20,000-ը: