Նեթանյահու. Գոլանի բարձունքներում կկառուցվի Թրամփի անունը կրող քաղաք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121723-Նեթանյահու._Գոլանի_բարձունքներում_կկառուցվի_Թրամփի_անունը_կրող_քաղաք
Սիոնսիտական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Գոլանի բարձունքներում կկառուցվի Դոնալդ Թրամփի անունը կրող քաղաքատիպ ավան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2020 14:42 Asia/Tehran
  • Նեթանյահու. Գոլանի բարձունքներում կկառուցվի Թրամփի անունը կրող  քաղաք

Սիոնսիտական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Գոլանի բարձունքներում կկառուցվի Դոնալդ Թրամփի անունը կրող քաղաքատիպ ավան:

Նա հայտարարել է. «Գոլանում կկառուցվի Դոնալդ Թրամփ անունով քաղաք ՝ ի նշան գրաված Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման»

Թրամփ քաղաքը  նախատեսվում է կառուցել սիրիական Գոլանի բարձունքներից յոթ  և Լիբանանի սահմանից 25 կմ հեռավորության վրա ՝ երիտասարդ սիոնիստ ​​զույգերի համար:

Գոլանի բարձունքները Սիրիայի մի մասն են, որտեղ Սիոնիստական ​​ռեժիմը 1967-ին բռնակցեց շուրջ 1200 քառակուսի կիլոմետր:

Բացի Միացյալ Նահանգներից,  աշխարհի բոլոր երկրների համար Գոլանի բարձունքները գրավյալ տարածք են:

Ներկայումս Սիրիայի 20,000 քաղաքացի դեռ ապրում է Գոլանի բարձունքներում:

Գոլանի բարձունքներում կառուցվել են նաև 30-ից ավելի սիոնիստական ​​բնակավայրեր, որոնց բնակիչների թիվը գերազանցում է 20,000-ը: