Իսրայելի պատերազմի նախարար. «Իրականացվում է Արևմտյան ափը գրավյալ տարածքներին կցելու նախագիծը»
Իսրայելի պատերազմի նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանային գործընկերների համադրությամբ և ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ, իրականացվում է Հորդանան գետի Արևմտյան ափը գրավյալ տարածքներին կցելու նախագիծը»:
Նշելով, որ «Դարի գործարք» նախագիծը կայունությունէ հաստատելու տարածաշրջանում, Բենի Գանցն ասել է, որ ձգտելու է ավելի շատ տարածքներ կցել բռնագրավված տարածքներին:
Վերջին օրերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմի նախարար Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ իրականացվելու է Հորդանան գետի Արևմտյան ափը գրավյալ տարածքներին կցելու նախագիծը:
Անցած ապրիլին Նեթանյահուն ու Բենի Գանցը համաձայնության են եկել հուլիսի սկզբին ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները կցել գրավյալ տարածքներին: Այդ որոշումն ամերիկյան «Դարի գործարք» հակապաղեստինյան նախագծի մաս է կազմում:
Աշխարհի մեծ թվով քաղաքական ու հոգևոր դեմքեր, հատկապես մուսուլմանները դատապարտել են այդ նախագիծը: