Իսրայելի պատերազմի նախարար. «Իրականացվում է Արևմտյան ափը գրավյալ տարածքներին կցելու նախագիծը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121791-Իսրայելի_պատերազմի_նախարար._Իրականացվում_է_Արևմտյան_ափը_գրավյալ_տարածքներին_կցելու_նախագիծը
Իսրայելի պատերազմի նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանային գործընկերների համադրությամբ և ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ, իրականացվում է Հորդանան գետի Արևմտյան ափը գրավյալ տարածքներին կցելու նախագիծը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2020 07:46 Asia/Tehran
  • Իսրայելի պատերազմի նախարար. «Իրականացվում է Արևմտյան ափը գրավյալ տարածքներին կցելու նախագիծը»

Իսրայելի պատերազմի նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանային գործընկերների համադրությամբ և ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ, իրականացվում է Հորդանան գետի Արևմտյան ափը գրավյալ տարածքներին կցելու նախագիծը»:

Նշելով, որ «Դարի գործարք» նախագիծը կայունությունէ հաստատելու տարածաշրջանում,  Բենի Գանցն ասել է, որ ձգտելու է ավելի շատ տարածքներ կցել բռնագրավված տարածքներին:

Վերջին օրերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմի նախարար Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ իրականացվելու է Հորդանան գետի Արևմտյան ափը գրավյալ տարածքներին կցելու նախագիծը:

Անցած ապրիլին Նեթանյահուն ու Բենի Գանցը համաձայնության են եկել հուլիսի սկզբին ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները կցել գրավյալ տարածքներին: Այդ որոշումն ամերիկյան «Դարի գործարք» հակապաղեստինյան նախագծի մաս է կազմում:

Աշխարհի մեծ թվով քաղաքական ու հոգևոր դեմքեր, հատկապես մուսուլմանները դատապարտել են այդ նախագիծը: