Իրաքը կարևորում է այդ երկրից ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121828-Իրաքը_կարևորում_է_այդ_երկրից_ԱՄՆ_ի_զորայինների_դուրսբերման_անհրաժեշտությունը
Իրաքի բանագնաց թիմի նախագահը կարևորել է այդ երկրից ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման անհրաժեշտությունը, ասելով. «Ոչ մի իրաքցի չի ընդունում իր երկրում օտարների ներկայությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2020 08:59 Asia/Tehran
  • Իրաքը կարևորում է այդ երկրից ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման անհրաժեշտությունը

Իրաքի բանագնաց թիմի նախագահը կարևորել է այդ երկրից ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման անհրաժեշտությունը, ասելով. «Ոչ մի իրաքցի չի ընդունում իր երկրում օտարների ներկայությունը»:

Երեքշաբթի օրը, Իրաքի ԱԳ փոխնախարար և  բանագնաց թիմի ղեկավար Աբդոլքարիմ Հաշեմը հավելել է.«Ամերիկացի զորայինները դուրդ են եկել միջազգային կոալիցիայի գործունեության շրջանակներից և Իրաքը   բողոքել է այդ քայլերի դեմ»:

 Իրաքի ԱԳ փոխնախարարը հավելել է.«Բաղդադի ու Վաշինգտոնի ռազմավարական բանակցությունների չորրորդ կետն ընդգծում է ԱՄՆ-ի կողմից Իրաքի ինքնիշխանության ու ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման հարցով պառլամենտի ընդունած որոշումները հարգելու ահնրաժեշտությունը:

Հունիսի 11-ին, վիդեոկոնֆերանսի ձևաչափով մեկնարկել են Բաղդադ-Վաշինգտոն ռազմավարական բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվելու են Իրաքի ու ԱՄՆ-ի ապագա հարաբերությունները ևր աերիկյան զորուժի դուրսբերումն այդ երկրից: