Հոմսի բնակիչնեչը բողոքի ցույց են անցկացրել հակասիրիական պատժամիջոցների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121893-Հոմսի_բնակիչնեչը_բողոքի_ցույց_են_անցկացրել_հակասիրիական_պատժամիջոցների_դեմ
Սիրիայի Հոմս քաղաքի բնակիչները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2020 04:58 Asia/Tehran
  • Հոմսի բնակիչնեչը բողոքի ցույց են անցկացրել հակասիրիական պատժամիջոցների դեմ

Սիրիայի Հոմս քաղաքի բնակիչները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

Հունիսի 18-ին, Հոմսի կենտրոնական Ալ Շոհադա հրապարակում հավաքաված ցուցարարները բողոքել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցների դեմ:

Դատապարտելով Սիրիայի նկատմամբ կիրառված «Կեսարի օրենքը»  բողոքարարաները հայտարարել են, որ Սրրայի ժողովուրդը հավատարիմ է մնալու իր սկզբունքներին և հայրենիքի պաշտպանությանն ու շարունակելու է պայքարել տնտեսական պատերազմի ու շրջափակումների դեմ:

Ցույցի մասնակիցները ողջունել են Սիրիայի բանակի պայքարն ահաբեկիչների դեմ:

Չորեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ այդ երկիրը պատժամիջոցղներ է սահմանում Սիրիայի նկատմամբ: