ԱՄՆի- և Իսրայելի իմպերիալիստական նպատակները
Հինգշաբթի օրը «Բողոք իմպերիալիստների դեմ» տարեդարձի առիթով կայացած միջոցառման ընթացքում ունեցած ելույթում Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղար Աբդուլ Մալիք Բադրեդդին ալ-Հուսին հայտարարել է. «Վերջին ամիսներին սիոնիստական ռեժիմն ուժեղացրել է իր ճնշիչ գործողությունները պաղեստինցիների դեմ և Իսլամական ուման չպետք է լռի այդպիսի գործողությունների նկատմամբ»:
Եմենի Անսարալլահ շարժման գլխավոր քարտուղարն անդրադառնալով սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու արաբական որոշ երկրների այդ թվում Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերին, հավելել է.«Այս երկրները չգիտեն, որ սիոնիստներին իրենց ծառայությունը ոչ մի արդյունք չի ունենա և առաջիկայում նրանք խայտառակվելու են»:
Աբդուլ Մալիք Բադրեդդին ալ-Հուսին անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի դերակատարությանը Լիբանանի անկարգությունների և Սիրիայի ճգնաժամի մեջ ասել է.«Հեզբոլահ-ի դեմ քաղաքական և ռազմական պարտությունից հետո ԱՄՆ-ն այժմ թիրախավորել է Լիբանանին և փորձում է տապալել այդ երկրի տնտեսությունը»: