Բողոքի ցույցեր Թել Ավիվում ՝ ընդդեմ Արևմտյան ափի բռնակցման ծրագրի
Թել Ավիվի հարյուրավոր բնակիչներ, բողոքել են Արևմտյան ափի տարածքները բռնագրավված տարածքներին կցելու՝ ռեժիմի վարչապետի որոշման դեմ:
Հաարեց օրաթերթի հաղորդմամբ. Թել Ավիվի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարները վանկարկել են նախագիծը դատապարտող կարգախոսներ և կառավարությանը կոչ արել դադարեցնել դրա գործադրումը:
Ցուցարարները կառավարությանը կոչ են արել խաղաղության պայմանագիր կնքել պաղեստինցիների հետ՝ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու նպատակով:
Անցյալ շաբաթ նույնպես, ավելի քան 6,000 իսրայելցիներ, բողոքի ցույց էին անցկացրել Արևմտյան ափի տարածքների բռնակցման նախագծի դեմ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Թրամփի վարչակազմի աջակցությամբ, նպատակ ունի հուլիսի սկզբին գործադրել Արևմտյան ափի 30 տոկոսն օկուպացված տարածքներին կցելու նախագիծը: