Իսրայելի արաբ բնակիչները հակասիոնիստական ցույցեր են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121943-Իսրայելի_արաբ_բնակիչները_հակասիոնիստական_ցույցեր_են_անցկացրել
Իսրայելի մայրաքաղաք Թելավիվի արվարձանում գտվող Յաֆա քաղաքի արաբ բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավաններ կառուցելու քաղաքականության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 13:21 Asia/Tehran
  • Իսրայելի  արաբ բնակիչները հակասիոնիստական ցույցեր են անցկացրել

Իսրայելի մայրաքաղաք Թելավիվի արվարձանում գտվող Յաֆա քաղաքի արաբ բնակիչները բողոքի ցույցեր են անցկացրել Սիոնիստական ռեժիմի քաղաքատիպ ավաններ կառուցելու քաղաքականության դեմ:

Թելավիվից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարյուրավոր արաբ բնակիչներ, հերթական անգամ ցույցեր անցկացնելով, բողոքել են  քաղաքատիպ ավաններ կառուցելու նպատակով Ալ-Սաաֆ գերեզմանատունը քանդելու նախագծի դեմ:

Անցած օրերի ընթացքում Յաֆա քաղաքի արաբ բնակիչները հակադրվելով Իսրայելի ռեժիմի օկուպացիոն քաղաքականություններին, բողոքի ցույցեր են անցկացրել:

Սիոնիստական ռեժիմը հունիսի սկզբից սկսել է քանդել մուսուլմաններին պատկանող Ալ-Սաաֆ գերեզմանատունը,   քաղաքատիպ ավաններ կառուցելու նպատակով:

Իսրայելի ռեժիմը սիոնիստաբնակ ավաններ կառուցելով և պաղեստինցիների բնակարանները քանդելով, մտադիր է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառուցվածքը և սիոնիստական տեսք հաղորդել այդ շրջաններին,և իր տիրակալությունը հաստատել պաղեստինյան տարածքներում: