Բողոքի ցույցեր Թել Ավիվում՝ Սիոնիստական ռեժմի քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122069-Բողոքի_ցույցեր_Թել_Ավիվում_Սիոնիստական_ռեժմի_քաղաքականության_դեմ
Թել Ավիվի հարյուրավոր բնակիչներ բողոքել են Արևմտյան ափի տարածքների բռնակցման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2020 07:13 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Թել Ավիվում՝ Սիոնիստական ռեժմի քաղաքականության դեմ

Թել Ավիվի հարյուրավոր բնակիչներ բողոքել են Արևմտյան ափի տարածքների բռնակցման դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թել Ավիվի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Ռաբին հրապարակում և իրենց բողոքն արտահայտել Արևմտյան ափի բռնակցման ծրագրին: Ցուցարարները վանկարկել են «ո՛չ բռնակցմանը»:

Ցուցարարները հայտարարել են, որ հիմա Արևմտյան ափի բռնակցման համար միլիարդավոր դոլարներ ծախսելու ժամանակը չէ և ավելի լավ է այդ գումարով բացել աշխատատեղեր:

Արևմտյան ափի բռնակցման նախագիծը, որը նախատեսվում է գործադրել հուլիսին, «Դարի գործարք» ամերիկյան ռասիստական նախագծի մաս է կազմում: