Հաշդ ալ Շաբիի ուժերը մտել են Բաղդադի «Կանաչ գոտի»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122145-Հաշդ_ալ_Շաբիի_ուժերը_մտել_են_Բաղդադի_Կանաչ_գոտի
Իրաքի Հեզբոլլահի շտաբի վրա ամերիկյան ահաբեկչական ուժերի հարձակումից հետո, Իրաքի Հաշդ ալ Շաբի խմբավորման ուժերը մուտք են գործել Բաղդադի անվտանգության «Կանաչ գոտի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2020 07:54 Asia/Tehran
  • Հաշդ ալ Շաբիի ուժերը մտել են Բաղդադի «Կանաչ գոտի»

Իրաքի Հեզբոլլահի շտաբի վրա ամերիկյան ահաբեկչական ուժերի հարձակումից հետո, Իրաքի Հաշդ ալ Շաբի խմբավորման ուժերը մուտք են գործել Բաղդադի անվտանգության «Կանաչ գոտի»:

Հունիսի 27-ի առավոտյան, իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ ամերիկյան զորուժը 40 զրահապատ մեքենաներով և ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող Իրաքի հակաահաբեկչական ուժերի աջակցությամբ, հարձակվել են Բաղդադի Ալ Դուրա շրջանում գտնվող Հեզբոլլահի գումարտակի շտաբի վրա և ձերբակալել առնվազն 13 բարձրաստիճան զինվորականների:

Իրաքյան աղբյուրների համաձայն, «Կանաչ գոտի»: մուտք գործելուց հետո, Իրաքի դիմադրության ուժերը հայտարարել են, որ ձերբակալվածներին ազատ չարձակելու դեպքում, իրենց բոլոր ուժերով լայնամասշտաբ գործողություն կսկսեն օկուպանտ ուժերի դեմ:

Իրաքի դիմադրության բոլոր խմբերը ամերիկացիներին 24 ժամ ժամանակ են տվել ՝ ազատելու  Հեզբոլլահի անդամներին:

Իրաքի դիմադրության  ուժերը նաև նախազգուշացրել էն, որ հակառակ դեպքում,  Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կյատնվի իրենց թիրախում: