Աֆղանստանում ԱՄՆ ներկայության պատճառով, ափիոնի արտադրության ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122159-Աֆղանստանում_ԱՄՆ_ներկայության_պատճառով_ափիոնի_արտադրության_ծավալներն_աճել_են
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակն իր տարեկան զեկույցում հայտարարել է, որ 2019 թվականին Աֆղանստանում արտադրվել է 6.400 տոննա ափիոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2020 13:57 Asia/Tehran
  • Աֆղանստանում ԱՄՆ ներկայության պատճառով, ափիոնի արտադրության ծավալներն աճել են

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակն իր տարեկան զեկույցում հայտարարել է, որ 2019 թվականին Աֆղանստանում արտադրվել է 6.400 տոննա ափիոն:

Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակն իր ամենամյա զեկույցում Աֆղանստանում խաշխաշի աճեցման մասին ասել է, որ 2019-ին այդ երկրում խաշխաշ է ցանվել 253,000 հեկտար  տարածքում:

Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ 2009-2019թթ. ընթացքում այդ երկրում  ձերբակալվել է 30902 մարդ՝ թմրաբիզնեսով զբաղվելու կասկածանքով, որոնց թվում եղել են նաև թալիբներ:

Աֆղանստանում ափիոնի արտադրությունն ավելացել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները 2001թ. ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրի անվտանգությունն ապահովելու պատրվակով հարձակվեցին այդ երկրի վրա: Արդյունքում, զգալիորեն ավելացան անապահովությունը, ահաբեկչությունը և թմրանյութի արտադրությունը:

Աֆղանստանի ժողովուրդն ու պաշտոնատարները պահանջում են, որպեսզի ԱՄՆ-ի գլխավորած արտասահմանյան զորուժը հեռանա այդ երկրից;