Թալիբներն արձագանքել են New York Times- ի հայտարարությանը
Կիրակի օրը Թալիբան խմբավորումը հերքել է New York Times- ի հայտարարությունն առ այն, թե խմբավորման անդամները, Աֆղանստանում ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների զինծառայողներին սպանելու համար, Ռուսաստանից պարգևատրումներ և օգնություն են ստացել:
Թալիբանի խոսնակ Զաբիհուլլահ Մոջահիդը գրել է.«Խմբի 19-ամյա պայքարը հիմնված չի եղել որևէ օտարերկրյա հետախուզական գործակալության կամ երկրի օգնության վրա և մեր թիրախները հայտնաբերելու համար, մենք չունենք արտաքին աջակցության կարիք»:
Նշելով, որ նման քարոզչության նպատակն ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից կանխելն է, Մոջահիդն ասել է. «Թալիբաններն Աֆղանստանի և ողջ աշխարհի ժողովրդին հավաստիատցնում են, որ որևէ մեկի գործիքը չեն եղել և չեն վարձվել որևէ երկրի նպատակներն իրակագործելու համար»:
Թալիբանի խոսնակը հավելել է, որ նման քարոզչությունը չի կարող ազդել խմբավորման դիրքորոշման վրա, և որ թալիբները հավատարիմ են Քաթարի համաձայնագրին: Նա հավելել է, որ եթե համաձայնագիրը կյանքի կոչվի, Աֆղանստանում խաղաղություն կհաստատվի: