ԱՄՆ դեսպանը կանչվել է Լիբանանի ԱԳՆ
Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեան կանչվել է Լիբանանի ԱԳ նախարարություն՝ այդ երկրի ներքին գործերին միջամտելու պատճառով:
Լիբանանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Վիեննայի դաշինքի համաձայն՝ դեսպանը դեսպանընկալ երկրի ներքին գործերին միջամտելու իրավունք չունի և չպետք է այնպիսի հայտարարություն անի, որով մի խումբ լիբանանցիների հրահրի առճակատվել իշխանությունում ներգրավված մեկ այլ խմբի հետ»:
Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեան, հունիսի 26-ին ունեցած հեռուստատեսային ելույթում, հայտարարել էր, որ Հեզբոլլահը խանգարում է Լիբանանի տնտեսական ճգնաժամի կարգավորմանը:
Բեյրութում ԱՄՆ դեսպանի սկանդալային հայտարարությունից հետո, Լիբանանի դատարանը շաբաթ օրը կայացրել է մի վճիռ, որով վերջինիս արգելել է լրատվամիջոցներում որևէ հայտարարություն անել: