ԱՄՆ դեսպանի դեմ վճիռ կայացրած լիբանանցի դատավորը հրաժարական է տվել
Լիբանանյան աղբյուրները հայտնել են Բեյրութում ԱՄՆ դեսպանի դեմ վճիռ կայացրած լիբանանցի դատավորի հրաժարականի մասին:
Լիբանանցի դեսպան Մոհամմադ Մազեհը, որ վճիռ էր կայացրել Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեայի դեմ, դատական հարցաքննության կանչվելուց հետո, իր հրաժարականը ներկայացրել է Լիբանանի դատական գերագույն խորհրդին:
Ավելի վաղ, Լիբանանի ու Հեզբոլլահի դեմ միջամտողական հայտարարություններ անելու պատճառով Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանին արգելելով լրատվամիջոցների հետ հարցազրույցներ ունենալ, Դատավոր Մազեհն ասել էի.«Խիղճս հանգիստ է, քանի որ այս վճիռը կայացրել եմ սադրիչ քայլերը կանխելու համար»:
Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շեան, հունիսի 26-ին ունեցած հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, որ Հեզբոլլահը խանգարում է Լիբանանի տնտեսական ճգնաժամի կարգավորմանը:
Դորոթի Շեայի այդ հայտարարությունից հետո, դատավոր Մոհամմեդ Մազեհը նրա դեմ վճիռ կայացնելով վերջինիս արգելել էր լրատվամիջոցներով որևէ հայտարարություն անել: