Իրաքի Հեզբոլլահն ընդգծել է այդ երկրից ամերիկյան զորուժի դուրս գալու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122338-Իրաքի_Հեզբոլլահն_ընդգծել_է_այդ_երկրից_ամերիկյան_զորուժի_դուրս_գալու_անհրաժեշտությունը
Իրաքի Հեզբոլլահը հայտարարել է, որ շարունակելու է այդ երկրից ամերիկյան զորուժի դուրսբերմանն ու երկրի ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2020 07:51 Asia/Tehran
  • Իրաքի Հեզբոլլահն ընդգծել է այդ երկրից ամերիկյան զորուժի դուրս գալու անհրաժեշտությունը

Իրաքի Հեզբոլլահը հայտարարել է, որ շարունակելու է այդ երկրից ամերիկյան զորուժի դուրսբերմանն ու երկրի ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ջանքերը:

Հեզբոլլահի խոսնակ Ջաֆար ալ Հուսեյնին, հուլիսի մեկին Ալ Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքը չի վերածվելու ԱՄՆ-ի կամ Իսրայելի ազդեցության տակ գտնվող երկրի, ինչպես նաև չի դառնալու գործիք՝ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների համար: «Իրաքն իսլամական-արաբական երկիր է, որը դեմ է  իր հողում ամերիկյան զորուժի ներկայությանը»,- ասել է նա:

Իրաքի Հեզբոլլահի խոսնակը հավելել է, որ ամերիկացիները կարծում էին, թե դիմադրության հրամանատարների նահատակությունից հետո, իրենց դեմ ուղղված իրաքցիների պայքարը կավարտվի, սակայն նրանք պետք է իմանան, որ Հաշդ ալ Շաբիի դեմ ուղղված ցանկացած պայքար, արժանանալու է իրաքցիների կոշտ հակազգեցությանը:

Դատապարտելով Իրաքի օդային տարածքի խախտումը, նա հավելել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի ինքնաթիռներն, առանց նախապես Բաղդադին տեղեկացնելու, մուտք են գործում երկրի օդային տարածք, և այդ երևույթի դեմ պայքարի միակ միջոցը Դիմադրության զենքն է: