Սիոնիստական ռեժիմը չի գործադրի Արևմտյան ափի բռնակցման ծրագիրը
Միջազգային ճնշումների արդյունքում, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ռեժիմն առաջիկայում չի գործադրի Արևմտյան ափի բռնակցման ծրագիրը:
Հուլիսի 6-ին, Իսրայելի ԱԳՆ Գաբի Աշկենազին հայտարարել է, որ քննարկումներ է ունեցել ԵՄ անդամ երկրների ավելի քան 30 արտգործնախարարների հետ և նկատի է ուշադրություն է դարձրել Արևմտյան ափը բռնակցելու ծրագրի վերաբերյալ նրանց մտահոգություններին:
Սիոնիստական ռեժիմի պաշտոնյան հավելել է, որ Արևմտյան ափի շրջանները գրավյալ տարածքներին կցելու նախագծի գործադրումը ներկայումս Իսրայելի կաբինետի օրակարգում չէ, քանի որ կարող է խաթարել ռեժիմի անվտանգությունը, որի համար Թել Ավիվը ծանր գին կվճարի:
Բենիամին նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ հուլիսի մեկին գործադրվելու է Արևմտյան ափի տարածքների 30 տոկոսը բռնակցված պաղեստինյան տարածքներին կցելու նախագիծը: Սակայն միջազգային բողոքի ալիքի և քննադատություններրի արդյունքում, նախագիծը չգործադրվեց: