Սիոնիստական ռեժիմը չի գործադրի Արևմտյան ափի բռնակցման ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122573-Սիոնիստական_ռեժիմը_չի_գործադրի_Արևմտյան_ափի_բռնակցման_ծրագիրը
Միջազգային ճնշումների արդյունքում, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ռեժիմն առաջիկայում չի գործադրի Արևմտյան ափի բռնակցման ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2020 04:18 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը չի գործադրի Արևմտյան ափի բռնակցման ծրագիրը

Միջազգային ճնշումների արդյունքում, Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ռեժիմն առաջիկայում չի գործադրի Արևմտյան ափի բռնակցման ծրագիրը:

Հուլիսի 6-ին, Իսրայելի ԱԳՆ Գաբի Աշկենազին հայտարարել է, որ քննարկումներ է ունեցել ԵՄ անդամ երկրների ավելի քան 30 արտգործնախարարների հետ և նկատի է ուշադրություն է  դարձրել Արևմտյան ափը բռնակցելու ծրագրի վերաբերյալ նրանց մտահոգություններին:

Սիոնիստական ռեժիմի ​​պաշտոնյան հավելել է, որ Արևմտյան ափի շրջանները գրավյալ տարածքներին կցելու նախագծի գործադրումը ներկայումս Իսրայելի կաբինետի օրակարգում չէ, քանի որ կարող է խաթարել ռեժիմի անվտանգությունը, որի համար Թել Ավիվը ծանր գին կվճարի:

Բենիամին նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ հուլիսի մեկին գործադրվելու է Արևմտյան ափի տարածքների 30 տոկոսը բռնակցված պաղեստինյան տարածքներին կցելու նախագիծը: Սակայն միջազգային բողոքի ալիքի և քննադատություններրի արդյունքում, նախագիծը չգործադրվեց: