Լիբանանցիները բողոքի ցույց են անցկացրել Բեյրութում ԱՄՆ դեսպանատան դիմաց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122747-Լիբանանցիները_բողոքի_ցույց_են_անցկացրել_Բեյրութում_ԱՄՆ_դեսպանատան_դիմաց
Լիբանանի մի խումբ քաղաքացիներ, հավաքվել են Բեյրութում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՝ բողոքելու Լիբանանի գործերին Վաշինգտոնի միջամտության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 05:12 Asia/Tehran
  • Լիբանանցիները բողոքի ցույց են անցկացրել Բեյրութում ԱՄՆ դեսպանատան դիմաց

Լիբանանի մի խումբ քաղաքացիներ, հավաքվել են Բեյրութում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՝ բողոքելու Լիբանանի գործերին Վաշինգտոնի միջամտության դեմ:

Հուլիսի 10-ին կայացած ցույցի մասնակիցները դատապարտել են Հեզբոլլահի դեմ ուղղված ԱՄՆ դեսպանի  հայտարարությունները:

Ցուցարարները հայտարարել են, որ ԱՄՆ կառավարությունը աջակցում է ահաբեկչությանը:

Լիբանանի ցուցարարները դատապարտել են նաև այդ երկրի նկատմամբ ԱՄՆ կառավարության կողմից տնտեսական պատժամիջոցները, հայտարարելով, որ պատժամիջոցներն ու տնտեսական շրջափակումները որևէ ազդեցություն չեն ունենա Լիբանանի Հեզբոլահի նկատմամբ իրենց աջակցության վրա:

Լիբանանում ԱՄՆ դեսպան Դորոթի Շիան, բացահայտորեն միջամտելով այս երկրի ներքին գործերին, քաղաքական խմբերի ղեկավարներին և ժողովրդին հրահրում է ընդդեմ  Հեզբոլահի: