Հակաամերիկյան հանրահավաք՝ Սիրիայի հյուսիս-արևելքում
Սիրիայի հյուսիսարևելյան շրջանի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ այդ երկրում ամերիկյյան զորուժի ներկայության և Բաղդադի դեմ պատժամիջոցների սահմանման:
Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի Ղամիշլի շրջանի բնակիչները դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ կիրառված «Կեսարի օրենք» անունով հայտնի պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու Թուրքիայի կողմից այդ երկրի տարածքների օկուպացիան:
Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի զորուժերի ներկայությունը տարածաշրջանում անապահովության և անկայունության հիմնական պատճառն է: Նրանք նշել են, որ քաոսը թույլ է տալիս զավթիչներին թալանել Սիրիայի հարստությունը, իսկ Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են սիրիացիներին ազգային կամքի դրսևորման համար պատժելու նպատակով:
Սիրիայի նավթային պաշարների գրեթե 90 տոկոսը գտնվում է Եփրատ գետի արևելյան շրջանում, որը ներկայումս վերահսկվում է ԱՄՆ-ի ուժերի կողմից: