Իսրայելում ձերբակալվել են Նեթանյահուի դեմ բողոքող ավելի քան 50 ցուցարարներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123004-Իսրայելում_ձերբակալվել_են_Նեթանյահուի_դեմ_բողոքող_ավելի_քան_50_ցուցարարներ
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ձերբակալել է Նեթանյահուի դեմ բողոքող ավելի քան 50 ցուցարարների, որոնք հավաքվել էին վարչապետի կեցավայրի առաջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2020 05:33 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ձերբակալել է Նեթանյահուի դեմ բողոքող ավելի քան 50 ցուցարարների, որոնք հավաքվել էին վարչապետի կեցավայրի առաջ:

Սիոնիստական ​​«Հաարեց» թերթի կայքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը, գրավյալ Երուսաղեմի դատարանում, ձերբակալված 50 ցուցարարներից առնվազն ութի դեմ քրեական գործ է  հարուցվել:

Ո​ոստիկանությունը հայտարարել է, որ ցուցարարները ոչ միայն խաթարել են հասարակական կարգը և դիվերսիոն գործողություններ են իրականացրել, այլև նպատակ են ունեցել մուտք գործել Նեթանյահուի նստավայր:

Հատկանշական է, որ ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ ցույցը եղել է խաղաղ, սակայն ոստիկանները հարձակվել են մասնակիցների վրա և բռնություն գործադրել նրանց նկատմամբ:

Վերջին շաբաթների ընթացքում սա երկրորդ անգամն է, որ ռեժիմի տարբեր քաղաքներում, այդ թվում՝  Թել Ավիվում և բռնագրավված Երուսաղեմում, տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ Նեթանյահուի դեմ: