Իսրայելում ձերբակալվել են Նեթանյահուի դեմ բողոքող ավելի քան 50 ցուցարարներ
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը ձերբակալել է Նեթանյահուի դեմ բողոքող ավելի քան 50 ցուցարարների, որոնք հավաքվել էին վարչապետի կեցավայրի առաջ:
Սիոնիստական «Հաարեց» թերթի կայքի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը, գրավյալ Երուսաղեմի դատարանում, ձերբակալված 50 ցուցարարներից առնվազն ութի դեմ քրեական գործ է հարուցվել:
Ոոստիկանությունը հայտարարել է, որ ցուցարարները ոչ միայն խաթարել են հասարակական կարգը և դիվերսիոն գործողություններ են իրականացրել, այլև նպատակ են ունեցել մուտք գործել Նեթանյահուի նստավայր:
Հատկանշական է, որ ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ ցույցը եղել է խաղաղ, սակայն ոստիկանները հարձակվել են մասնակիցների վրա և բռնություն գործադրել նրանց նկատմամբ:
Վերջին շաբաթների ընթացքում սա երկրորդ անգամն է, որ ռեժիմի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում և բռնագրավված Երուսաղեմում, տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ Նեթանյահուի դեմ: