Սիոնիստական ռեժիմի հարյուրավոր պաշտոնյաներ միջազգային քրեականի թիրախում են գտնվում
Սիոնիստական ռեժիմը 200-ից 300 քաղաքական և զինվորական պաշտոնյաների ցուցակ է կազմել, որոնք կարող են ձերբակալվել արտասահմանյան երկրներում Միջազգային քրեական դատարանի որոշմամբ:
Հաարեց օրաթերթը գրել է.«Այս ցուցակի գաղտնիության պատճառն այն է, որ այդ մարդկանց անունների թեթևակի բացահայտումը կարող է նրանց վտանգի տակ դնել և մի կերպ խոստովանություն է այդ պաշտոնյաների ներգրավվածությունը ռազմական հանցագործություններում: Միջազգային իրավունքի վերլուծաբանները կարծում են, որ Սիոնիստական ռեժիմի իշխանությունները, որոնք ներգրավված են եղել 2014 թ.-ի Գազայի հատվածի պատերազմում, գտնվում են միջազգային քրեական դատարանի քննության ցուցակում:
Հաարեցը բացահայտել է սիոնիստական որոշ պաշտոնյաների անունները և գրել. «Դրանց թվում են նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պատերազմի նախարար Բեննի Գանտցը, պատերազմի նախկին նախարարներ Մոշե Յաալունը, Նավթալի Բենեթը և Ավիգդոր Լիբերմանը»: