Սիոնիստներին անհանգստացնում է օկուպացված տարածքներում տիրող տնտեսական ու սոցիալական ծանր իրավիճակը
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարարն զգուշացրել է օկուպացված տարածքներում տիող տնտեսական ու սոցիալական ծանր իրավիճակի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է.«Իսրայելում տիրող տնտեսական ու սոցիալական ծանր պայմանների պատճառով կարող է մեծանալ քաղաքացիական անհնազանդության հավանականությունը»:
Քննադատելով Բենիամին Նեթանյահուի գլխավորած Սիոնիստական ռեժիմի ներկա կառավարության վարած քաղաքականությունները, Լիբերմանը հավելել է.«Նեթանյահուն կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ գործունեություն է ունեցել»:
Վերջին ամիսների ընթացքում սիոնիստները բազմիցս բողոքի ցույցեր են անցկացրել օկուպացված տարածքների տարբեր քաղաքներում: Նրանք բողոքել են Սիոնիստական ռեժիմի առողջապական ու տնտեսական քաղաքականությունների, վարչապետ Նեթանյահուի ֆինանսական կոռուպցիայի , իրենց վատ կենսապայմանների և Հորդանան գետի արևմտյան ափի 30 տոկոսի բռնակցման նախագծի դեմ:
Երեկ գիշեր բռնագրաված Երուսաղեմի (Ղոդս) քանի հազար բնակիչներ հանրահավաք են անցկացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետի նստավայրի դեմ,պահանջելով նրա հրաժարականը:
Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև: