Վալիդ Մուալեմ. «Խորհրդարանական ընտրությունները հաղթանակ են Սիրիայի համար»
Հուլիս 19, 2020 13:56 Asia/Tehran
Սիրիայի ԱԳ նախարարն ասել է. «Այսօր այս երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները համարվում են արտաքին միջամտությունը նվազեցնելու և Սիրիայի վերակառուցման գործընթացը արագացնելու գործոն»:
Այսօր մասնակցելով Սիրիայի խորհրդարանական ընտրություններին, Վալիդ Մուալեմն ասել է.«Այս ընտրություններով Սիրիայի կառավարությունը կարևորում է իր ինքնիշխանության պահպանմանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»:
Նա հավելել է.«Սիրիայի ժողովուրդն այս ընտրություններով վերահաստատեց ցանկացած արտաքին միջամտության մերժումը»:
Սիրիայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ:
Սիրիայի խորհրդարանը ընտրվում է 4 տարի ժամկետով, 250 մանդատների համար պայքարում է 1656 թեկնածու,որոնցից 200-ը կանայք են:
Պիտակ