Սիրիայի քաղաքացիները մասնակցցել են խորհրդարանական ընտրություններին
Հուլիս 20, 2020 04:50 Asia/Tehran
Սիրիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցանիշը բարձր է եղել:
Հանձնաժողովի անդամ Մուխլիս Քայիսիան հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ խախտումներ չեն գրանցվել, և որ ինքը մշտական կապի մեջ է մարզերի ընտրական դիտորդական հանձնաժողովների հետ:
Սիրիայի ընտրական օրենքի համաձայն, արդյունքների հրապարակման վերջնաժամկետ չի սահմանվել:
Ընտրությունները երկու անգամ հետաձգվել էին կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման պատճառով, որից մինչ այժմ տուժել է ավելի քան 400 հոգի:
Պիտակ