Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123300-Երեք_հայ_գործիչներ_ընտրվել_են_Սիրիայի_խորհրդարանի_պատգամավոր
Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2020 05:37 Asia/Tehran
  • Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Դամասկոսից դոկտոր Նորա Արիսյանը, Հալեպից՝ իրավաբան Լյուսի Իսկենյանը և Ժիրայր Ռեիսյանը: Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը նախորդ ընտրություններին ևս ընտրվել էին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։

Սիրիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2020թ. հուլիսի 19-ին:

Սիրիայի խորհրդարանը 2020թ. փետրվարի 13-ին միաձայն  ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այդ գործում մեծ էր հայ պատգամավորների դերը։

Armenpress.am