Սիրիայի դեսպան.«Ամերիկյան կործանիչների նպատակը Սիրիայի ՀՕՊ-ին շփոթեցնելն էր»
Լիբանանում Սիրիայի դեսպանն ասել է.«Իրանական ուղևորատար ինքնաթիռի թռիչքին խանգարելու ԱՄՆ կործանիչների նպատակը Սիրիայի ՀՕՊ-ին շփոթեցնելն էր՝ իրանական ուղևորատար ինքնաթիռը խոցելու համար:
Բեյրութում Սիրիայի դեսպան Ալի Աբդոլքարիմը ուրբաթ օրն Ալ-Ալամ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.«Այդ խաղը չկարողացավ շփոթեցնել Սիրիայի ՀՕՊ-ին և ռադարներին, հետևաբար այդ վտանգավոր ու կեղտոտ խաղի հեղինակների համար բացասական արդյունք ունեցավ»:
Թշնամու կործանիչների ինքնության վերաբերյալ Ալի Աբդոլքարիմն ասել .«Մինչ այս պահը պարզվել է,որ այդ կործանիչները պատկանել են Միացյալ Նահանգներին: Բայց անկախ այն բանից,թե դրանք ամերիկյան են կամ իսրայելական, նրանք երկուսն էլ նույն դիրքում եմ գտնվում»:
ԶԼՄ-ները հայտնել են, որ հինգշաբթի օրը, Սիրիայի երկնքում, երկու կործանիչներ խանգարել են իրանական «Մահան Էյր» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի թռիչքին: