ՀԱՄԱՍ-ը մերժել է Դիմադրությանը զինաթափելու նպատակով 15 միլիարդ դոլարի առաջարկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123587-ՀԱՄԱՍ_ը_մերժել_է_Դիմադրությանը_զինաթափելու_նպատակով_15_միլիարդ_դոլարի_առաջարկը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հակտարարել է. «ՀԱՄԱՍ-ը երկու ամիս առաջ մերժել է «դարի գործարք» նախագծի շրջանակում Դիմադրությանը զինաթափելու նպատակով 15 միլիարդ դոլարի առաջարկը»:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 28, 2020 13:49 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը  մերժել է Դիմադրությանը զինաթափելու նպատակով 15 միլիարդ դոլարի առաջարկը

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հակտարարել է. «ՀԱՄԱՍ-ը երկու ամիս առաջ մերժել է «դարի գործարք» նախագծի շրջանակում Դիմադրությանը զինաթափելու նպատակով 15 միլիարդ դոլարի առաջարկը»:

Լյուսիլ կայքին տված հարցազրույցում Իսմայիլ Հանիեն ասել է.«Թրամփի «դարի գործարք» նախագծի շրջանակում, 15 միլիարդ դոլար գումար էր առաջարկվել ՀԱՄԱՍ շարժմանը՝ Գազայի հատվածում նախագծեր իրականացնելու, այդ թվում օդանավակայան  ու  նավահանգիստ կառուցելու նպատակով, սակայն այս շարժումը մերժել է  այդ առաջարկը»:

Հանիեն հստակեցրել է.«ԱՄՆ-ն այդ ֆինանսական գումարի դիմաց, պահանջում էր զինաթափել Պաղեստինի Դիմադրությանը,  վերջ դնել Դիմադրության գործունեությանը և պաղեստինցիներին համոզել հրաժարվել Երուսաղեմից»:

«ՀԱՄԱՍ-ը ոչ «դարի գործարք»-ը կընդունի և ոչ էլ այս ուղղությամբ ցանկացած այլ առաջարկ ու նախագիծ». ընդգծել է Հանիեն:

ԱՄՆ կառավարությունը ներկայացնելով «դարի գործարք» նախագիծը, մտադիր է պաղեստինցիներին գումար խոստանալով, նրանց աջակցությունը ստանալ իր ռասայական նախագծի նկատմամբ, բայց մինչ այժմ որևէ պաղեստինյան խումբ չի համաձայնել այդ նախագծին: 
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio