Սիրիայում ձերբակալվել են ԱՄՆ-ի երկու լրտեսներ
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սիրիական ուժերի կողմից ձերբակալվել են ԱՄՆ-ի հետ կապված երկու լրտեսներ:
ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի գլխավորած Մաղավիր ալ-Սորա ահաբեկչական խմբին պատկանող երկու լրտեսներ ձերբակալվել են սիրիական զորքերի կողմից Սիրիայի արևելյան Հոմս նահանգի Ալ-Քորայթին քաղաքի հարավում:
Ձերբակալված երկու լրտեսները խոստովանել են, որ նրանք մարզվել են ԱՄՆ-ի Ալ-Թանֆ բազայում և Ալ-Քորայթին քաղաք լուսանկարել են սիրիական բանակի տեղակայման վայրերը և քաղաքի տնտեսական օբյեկտները:
Սիրիական բանակը նախկինում ձերբակալել է ԱՄՆ-ի հետ կապված մի շարք ահաբեկիչների:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio