Սիրիայում ձերբակալվել են ԱՄՆ-ի երկու լրտեսներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123672-Սիրիայում_ձերբակալվել_են_ԱՄՆ_ի_երկու_լրտեսներ
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սիրիական ուժերի կողմից ձերբակալվել են ԱՄՆ-ի հետ կապված երկու լրտեսներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2020 13:40 Asia/Tehran
  • Սիրիայում ձերբակալվել են ԱՄՆ-ի երկու լրտեսներ

Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սիրիական ուժերի կողմից ձերբակալվել են ԱՄՆ-ի հետ կապված երկու լրտեսներ:

ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի գլխավորած Մաղավիր ալ-Սորա ահաբեկչական խմբին պատկանող երկու լրտեսներ ձերբակալվել են սիրիական զորքերի կողմից Սիրիայի արևելյան Հոմս նահանգի Ալ-Քորայթին քաղաքի հարավում:

Ձերբակալված երկու լրտեսները խոստովանել են, որ նրանք մարզվել են ԱՄՆ-ի Ալ-Թանֆ բազայում և Ալ-Քորայթին քաղաք լուսանկարել են սիրիական բանակի տեղակայման վայրերը և քաղաքի տնտեսական օբյեկտները:

Սիրիական բանակը նախկինում ձերբակալել է ԱՄՆ-ի հետ կապված մի շարք ահաբեկիչների:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio