Իսրայելում անվտանգության նոր կառույց են ստեղծելու
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ ռեժիմի վարչապետը և պատերազմի նախարարը որոշել են նոր կառույց ստեղծել անվտանգության մասին որոշումներ կայացնելու նպատակով:
Սիոնիստական ռեժիմի հեռուստաընկերությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պատերազմի նախարար Բենի Գանցը մտադիր են ռեժիմի անվտանգության կաբինետի փոխարեն, անվտանգության զգայուն հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունել նորաստեղծ կառույցում:
Նախատեսված է առաջիկա երեքշաբթի օրը անվտանգության կաբիենտի նիստում քննարկման դրվի նոր կառույցի ստեղծման հարցը:
Սիոնիստական ռեժիմի ղեկավարների նոր որոշումը կայացել է այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը երկուշաբթի օրը հարձակվել է Լիբանանի Քֆարշուբա բարձունքների և Շեբաայի բռնագրավված ագարակների վրա: Այժմ Լիբանանի Հեզբոլլահից Սիոնիստական ռեժիմի բանակի վախը և նույնիսկ այս կուսակցության պահած լռությունը դարձել է Թելավիվի ծաղրի առարկան:
Օկուպացված Պաղեստինի քաղաքների բնակիչները վերջին շաբաթների ընթացքում բողոքի ցույցեր են անցկացրել տնտեսական խնդիրների և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության գործունեության դեմ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio