Իսրայելում անվտանգության նոր կառույց են ստեղծելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123675-Իսրայելում_անվտանգության_նոր_կառույց_են_ստեղծելու
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ ռեժիմի վարչապետը և պատերազմի նախարարը որոշել են նոր կառույց ստեղծել անվտանգության մասին որոշումներ կայացնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2020 13:52 Asia/Tehran
  • Իսրայելում անվտանգության նոր կառույց  են ստեղծելու

Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ ռեժիմի վարչապետը և պատերազմի նախարարը որոշել են նոր կառույց ստեղծել անվտանգության մասին որոշումներ կայացնելու նպատակով:

Սիոնիստական ռեժիմի հեռուստաընկերությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ  ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և  պատերազմի նախարար Բենի Գանցը մտադիր են ռեժիմի անվտանգության կաբինետի փոխարեն, անվտանգության զգայուն հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունել նորաստեղծ կառույցում:

Նախատեսված է առաջիկա երեքշաբթի օրը անվտանգության կաբիենտի նիստում քննարկման դրվի նոր կառույցի ստեղծման հարցը: 

Սիոնիստական ռեժիմի ղեկավարների նոր որոշումը կայացել է այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը երկուշաբթի օրը հարձակվել է Լիբանանի Քֆարշուբա բարձունքների և Շեբաայի բռնագրավված ագարակների վրա: Այժմ Լիբանանի Հեզբոլլահից Սիոնիստական ռեժիմի բանակի վախը և նույնիսկ այս կուսակցության պահած լռությունը դարձել է Թելավիվի ծաղրի առարկան:

Օկուպացված Պաղեստինի քաղաքների բնակիչները վերջին շաբաթների ընթացքում բողոքի ցույցեր են անցկացրել տնտեսական խնդիրների և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության գործունեության դեմ: 

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio