Իսրայելում Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը չեն հանդարտվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123774-Իսրայելում_Նեթանյահուի_դեմ_բողոքի_ցույցերը_չեն_հանդարտվում
Շաբաթ օրը մի քանի հազար ցուցարար հավաքվել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ. Իսրայելի կառավարության ղեկավարի դեմ բողոքի ցույցերը չեն հանդարտվում, հայտնում է Associated Press-ը:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Օգոստոս 02, 2020 06:13 Asia/Tehran
  • Իսրայելում Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը չեն հանդարտվում

Շաբաթ օրը մի քանի հազար ցուցարար հավաքվել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ. Իսրայելի կառավարության ղեկավարի դեմ բողոքի ցույցերը չեն հանդարտվում, հայտնում է Associated Press-ը:

Շաբաթօրյա հակակառավարական ցույցերն ամենախոշորն էին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:

Հազարավոր մարդիկ հավաքվել էին Երուսաղեմի կենտրոնում՝ Թել Ավիվում, ինչպես նաեւ երկրի կենտրոնական մասում գտնվող Նեթայահուի լողափային տան մոտակայքում:

Հազարավոր իսրայելացիներ դուրս են եկել փողոց ամռան կեսին եւ պահանջում են Բենյամին Նեթանյահուի հրաժարականը՝ որպես բողոքի նշան նրա պատասխանին կորոնավիրուսի համավարակին՝ հայտարարելով, որ նա չպետք է ղեկավարի կաբինետն իր դեմ կոռուպցիայի մեղադրանքով դատական ​​գործ հարուցելուց հետո։

Ինքը՝ Նեթանյահուն, ցուցարարներին «ձախական» եւ «անարխիստ» է անվանել: Ավելի ուշ սիր ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում իսրայելական երկու մասնավոր հեռուստաալիքի մեղադրել էր բողոքի ցույցերի «ազատ եւ անվերջ լուսաբանման» եւ այդ հավաքների կարեւորության չափազանցման համար։

News.am

 

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio