Լիբանանի նորանշանակ արտգործնախարարը կարևորել է Իսրայելին դիմակայելու անհրաժեշտությունը
Լիբանանի նոր արտգործնախարարն իր առաջին ելույթում ընդգծել է Սիոնիստական ռեժիմի խափանարարություններին դիմակայելու անհրաժեշտությունը:
Շարբել Վեհբեն ասել է.«Լիբանանը հավատարիմ է մնալու այս երկրի հարավում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝(UNIFEL) հետ իր հարաբերություններին, թիվ 1701 բանաձևի իրագործմանը, Թելավիվի խափանարարություններին դիմակայելուն, և Ալ-Ֆաջր գյուղի լիբանանյան հատվածն ու Շաաբայի ագարակների բռնագրաված տարածքը հետ վերցնելուն ուղղված ծովային ու ցամաքային սահմանների ուրվածգմանը:
Նշելով,որ փախստականների ճգնաժամը մեծ ծախս է պարտադրել Լիբանանին, նա հավելել է.«ԱԳ նախարարությունը փորձելու է միջազգային հանրության հետ համագործակցության միջոցով նվազեցնել Լիբանանին պարտադրված փախստականների ծախսերը»:
Երեկ Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթին հրաժարականի դիմում էր ներկայացրել:Լիբանանի նախագահ Միշել Աունը և վարչապետ Հեսան Դիաբն ընդունելով այդ հրաժարականը, Շարբել Վեհբեին նշանակեցին ԱԳ նախարարի պաշտոնում: