Լիբանանի առողջապահության նախարարը հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123880-Լիբանանի_առողջապահության_նախարարը_հիվանդանոցներին_հրահանգել_է_պատրաստվել_վիրավորների_ընդունմանը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններից հետո երկրի Առողջապահության նախարարը բոլոր հիվանդանոցներին հորդորել է պատրաստվել վիրավորներին ընդունելուն: Այս մասին հայտնում է RT-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2020 17:44 Asia/Tehran
  • Լիբանանի առողջապահության նախարարը հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններից հետո երկրի Առողջապահության նախարարը բոլոր հիվանդանոցներին հորդորել է պատրաստվել վիրավորներին ընդունելուն: Այս մասին հայտնում է RT-ին:

Երկու խոշոր պայթյուն ցնցել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, ականատեսները տեսանկարահանել են այդ պայթյուններն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում:

Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Զոհերի վերաբերյալ հաղորդագրություն չի ստացվել:

Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

Պայթյունի հետևանքով վնասվել են «Դեյլի Սթար» թերթի խմբագրության պատուհաններն ու գույքը: France24-ի թղթակիցը հայտնել է, որ վնասվել է նաև իր բնակարանը:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio