Սիրիայում ամերիկյան ու իսրայելական ռումբեր են հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123923-Սիրիայում_ամերիկյան_ու_իսրայելական_ռումբեր_են_հայտնաբերվել
Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Սիրիայի հարավում գտնվող ահաբեկիչների հենակետերում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2020 14:06 Asia/Tehran
  • Սիրիայում ամերիկյան ու իսրայելական ռումբեր են հայտնաբերվել

Սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Սիրիայի հարավում գտնվող ահաբեկիչների հենակետերում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել:

Սիրիայի անվտանգության մարմիններն այսօր այդ երկրի հարավային հատվածում հայտնաբերել են մեծ քանակությամբ ամերիկյան ու իսրայելական սպառազինություն, այդ թվում՝ ռումբեր ու ականներ:

Սիրիայի անվտանգության մի աղբյուր հաղորդել է.«Երկրի հարավային հատվածում սիրիական բանակի կողմից ազատագրված տարածքների մաքրագործման ժամանակ, ահաբեկիչների հենակետերում հայտնաբերվել են ավելի քան 180 հազար փամփուշտ, պայթուցիկ նյութեր, նռնակ  և  RPG  տիպի նռնականետ»:

ԱՄՆ-ն, Սիոնիսական ռեժիմը և Պարսիցծոցյան որոշ արաբական երկրներ Սիրիայի ճգնաժամի ընթացքում աջակցելով ահաբեկչական խմբավորումներին, 440 միլիարդ դոլար են ծախսել: