Լիբանանի Նախագահ. Բեյրութի պայթյունի բոլոր վարկածները կքննարկվեն
Օգոստոս 07, 2020 14:47 Asia/Tehran
Լիբանանի նախագահը նշել է, որ քննարկվելու են Բեյրութի պայթյունի բոլոր հավանական պատճառները, ներառյալ՝ անփութությունը կամ օտարերկրյա ներգրավվածությունը:
Ուրբաթ օրը, Լիբանանի նախագահ Միշել Աունը լրագրողների հետ վիրտուալ զրույցի ժամանակ ասել է. «Բեյրութի պայթյունի կապակցությամբ հնարավորինս շուտ պետք է արդար հետաքննության կատարվի»:
Նա ասել է, որ Բեյրութի նավահանգստի պայթյունը կոտրեց Լիբանանի պաշարումը և շուտով վերականգնման գործընթացը կսկսվի:
Վերջին տվյալների համաձայն Բեյրութի պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 150-ը և և վիրավորվել մոտ 5 հազար մարդ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
Պիտակ