Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ անհետ կորած է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124033-Բեյրութում_պայթյունից_հետո_ավելի_քան_60_մարդ_անհետ_կորած_է
Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ է անհետ կորել։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2020 09:08 Asia/Tehran
  • Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ անհետ կորած է

Բեյրութում պայթյունից հետո ավելի քան 60 մարդ է անհետ կորել։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Զոհերի թիվը հասել է 154-ի, որոնցից 25-ի ինքնությունը դեռ հաստատված չէ։ Բացի այդ, 60 մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է առողջապահության նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի քան 300,000 մարդ պայթյունի հետևանքով անօթևան է մնացել:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ Լիբանանի վարչապետն օգնություն էր խնդրել բարեկամ պետություններից:

ՀՀ-ն 3 ինքնաթիռ կուղարկի Լիբանան՝ բեռնված դեղորայքով և սննդով։

Panarmenian.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio