Իսրայելական ուղղաթիռները սխալմամբ կրակել են Սիոնիստական քաղաքի ուղղությամբ
Օգոստոս 12, 2020 08:40 Asia/Tehran
Սիոնիստական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ռեժիմի ուղղաթիռները Գազայի հատվածում սխալմամբ հրթիռներ են արձակել Սիոնիստական բնակավայրերի ուղղությամբ:
Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքի ռազմական թղթակից Նիր Դաֆուրին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ուղղաթիռը Գազայի հատվածում սխալմամբ հրթիռ է արձակել Էշկոլ շրջանի վրա:
Նիր Դեֆուրին պնդել է, որ հրթիռը չի պայթել, և որ պայթուցիկ նյութերի մասնագետները փորձել են այն վնասազերծել:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ եթե հրթիռը պայթեցվի, մեծ վնաս կհասցնի սիոնիստական բնակավայրին:
Պիտակ